Մարտունիում հավաքի մասնակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Մարտունի

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործ։ Այդ մասին հայտնում են ԱՀ քնչական կոմիտեից։

Վարչությունը չթույլատրված հավաք է որակել 2022թ. հունվարի 10-ին Մարտունի քաղաքում հավաքի կազմակերպումը և անցկացնումը։

ԱՀ ՔԿ, մասնավորապես, գրում է, որ կազմակերպիչների կողմից օրենքով սահմանված կարգով գրավոր լիազոր մարմնին չիրազեկելու և թույլտվություն չստանալու, ինչպես նաև վերոնշյալ հավաքի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից 2020թ. 44-օրյա պատերազմին չմասնակցած և դրա պատճառով աշխատանքից ազատված, սակայն դատարանի կողմից իրենց իրավունքները նորից վերականգնած անձանց աշխատանքի չընդունելու պահանջ հնչեցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ նշված օրը հավաքի մասնակիցները պահանջում էին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին իրենց պաշտոնական պարտականությունները չկատարած պետական պաշտոնյաներին չվերականգնել աշխատանքում։ Հայտնի է, որ խոսքը վերաբերվում է որոշ ՊՈԱԿ-ների տնօրենների, քաղծառայողների։ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը հավաքի մասնակիցներին վստահեցրել էր, որ այդ անձանց տվյալները հավաքագրված են և տարվում է հետաքննություն։

Դիտումների քանակը: 4506
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին