Արդյո՞ք Շուշիի թանգարանների կորուստները Լուսինե Ղարախանյանի հետ կապ չունեն

20220213_162039

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը հարցուպատասխանի միջոցով հայտնել է պատմամշակութային նմուշների կորստի պատճառների մասին:

— Տիկին Գասպարյան քանի հոգի և կոնկրետ ովքեր են եղել​ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում:

— Շուշիի պետական թանգարանում եղել են ընդհանուր թվով չորս հոգի: Չնայած որ ի սկզբանե թանգարանի ողջ անձնակազմը բացակայում էր՝ աղջիկները տեղափոխվել էին Երևան, իսկ թանգարանի աշխատակիցներից` կազմակերպչական հարցերի պատասխանատու Արայիկ Գասպարյանը մեկնեց ռազմադաշտ, ​ և զոհվեց: Իսկ տնտեսվարը բացակայում էր: Մնացել էի ես, և ստիպված էի կողքից օգնություն խնդրել, կազմակերպել մեր անելիքները տարհանման հետ կապված: Ինձ օգնեց քանդակագործ Արմեն Պետրոսյանը: Իսկ մի փոքր ուշ մեզ միացել​ էին Արայիկ Գասպարյանի հայրն ու եղբայրը​ և մենք միասին կազմակերպեցինք այդ աշխատանքները: ​ Բացի վերոնշյալ անձանցից Շուշիի պետական թանգարանում ​ պարբերաբար գտնվում էր նաև հերթապահություն իրականացնող ոստիկանը:

— Որևէ է ​ջանքեր գործադրել ե՞ք Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի պատմամշակութային ժառանգությունը փրկելու համար:

— Սկզբնական շրջանում մենք մտածում էինք, որ արագ կավարտվի այդ մղձավանջը և կարիք չէր լինի դա կազմակերպելու: Սակայն տեսնելով, որ ամեն ինչ թեժանում է, ստիպված եղանք թանգարանից հավաքել ողջ հավաքածուն` ցուցադրության ներկայացված արժեքների հետ ​ և ռմբապաստարան տեղափոխել:

— Երբվանի՞ց եք սկսել նմուշների փաթեթավորման և տեղափոխման հարցերով զբաղվել:

— Կոնկրետ օր չեմ կարող նշել: Դա եղել է մի քանի օր անընդմեջ, բայց ինտենսիվ սկսեցինք տեղափոխությունները, երբ արդեն ​մշակույթի տան վրա խփեցին: Մենք արդեն հասկացանք, որ հաջորդը կարող է լինել նաև կերպարվեստի թանգարանը, ինչպես նաև երկրաբանության թանգարանը. քանի որ մենք երկրաբանության թանգարանի ցուցանմուշները տեղափոխել ենք կերպարվեստի թանգարանի ռմբապաստարան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրաբանության թանգարանը չուներ համապատասան պայմաններ:

— Արդյո՞ք դիմել եք որևէ մեկին տրանսպորտային միջոցների տրամադրման հարցով:

— Այդ ժամանակ մենք կապի մեջ էինք գտնվում մեր լիազոր մարմնի հետ (ԿԳՄՍ նախարարություն), բայց ԿԳՄՍ նախարարությունում այն կարծիքին էին, որ եթե մենք ունենք ռմբապաստարան, ապա չարժեր դուրս հանել ցուցանմուշները: Մեր առաջ խնդիր էր դրված միայն հրետակոծությունից փրկել արժեքները: Շուշիից տարհանման հարց չկար:

—  Ե՞րբ, և կոնկրետ ի՞նչ տրանսպորտային միջոց են տրամադրել:

— Որևէ մեկը մեզ տրանսպորտային միջոց չի տրամադրել:

— Արդյո՞ք այլ բան չէր խանգարում մշակույթի արժեքների տեղափոխման համար:

— Ցուցանմուշների տեղափոխությունների համար անհրաժեշտ է որպեսզի կազմվի տարհանման հանձնաժողով: Պատերազմի ժամանակ մեր թանգարանից տեղափոխել են Հակոբ Գյուրջյանի 3 քանդակները` որոնք ժամանակավոր ցուցադրված էին կերպարվեստի թանգարանում, և այդ քանդակները պատկանում էին Հայաստանի Ազգային պատկերասրահին: Ինձ զանգել է մշակույթի վարչության պետ Բեգլար Քարամայանը և հրահանգել իրեն փոխանցել  նշված 3 քանդակները` «Տանգոն», «Տիկին Քինգը» և «Հաղթանակը»: Այդ քանդակները ժամանակավոր ցուցադրվում էին մեզ մոտ:

Հիշեցնենք, որ 2021 դեկտեմբերի 21-ին մշակույթի և երիտասարդության պալատում կայացած ԱՀ ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Լուսինե Ղարախանյանի մամուլի ասուլիսի ժամանակ Arcakh24.info հայկական լրատվական կայքի լրագրող Անդրանիկ Հակոբյանի հարցին` «թե ինչու տրանսպորտային միջոց չի տրամադրվել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նմուշները տեղափոխելու համար», Լուսինե Ղարախանյանը պատասխանել է, որ տրանսպորտ տրամադրվել է, սակայն թանգարանում մարդ չկար: Ճշմարտությունը բացահայտելու և հանրության դատին ներկայացնելու նպատակով հարցազրույց եմ ունեցել «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանի հետ, ով հայտնեց, որ որևէ տրանսպորտային միջոց չի տրամադրվել և թանգարանում միշտ մարդ կար:

Հարկ ենք համարում նշել, որ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նմուշների տեղափոխման համար տրանսպորտային միջոց չհատկացնելու մասին առաջինը ահազանգել է ​ նմուշների փաթեթավորման գործողություններին մասնակցող քանդակագործ Արմեն Պետրոսյանը, ինչն իրական պատճառ է հանդիսացել մշակութային արժեքների կորստի համար: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի մշակութային ժառանգության հետ կապված բոլոր գործողությունները մեր կայքի թիմակիցների կողմից իրականացվել են շուրջ երկու ամսվա ընթացքում ​ ինչի արդյունքում պարզ է դարձել, թե ինչն է իրական պատճառը և ովքեր են այդ կորստի պատասխանատուները, սակայն ի զարմանս մեզ երկրորդ տարին է արդեն գլորվում, որ դատախազության կողմից այդ հարցի շուրջ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ հասարակաությունը ոչ մի տեղեկություն չի ստացել:

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 5105
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին