Բաքվում ձերբակալել են Ադրբեջանի “Ժողովրդական ճակատի” ղեկավար Ալի Կերիմլիին– ընդիմադիր, ով ցանկանում էր իր մասնակցությունը ունենալ ակցիային, որը տեղի էր ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում «Մայիսի 28» մետրոյի մոտակայքում: Կերիմլիի հետ միասին ձերբակալվել են նաև իր համախոհներից ոմանք, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Հոկտեմբերի 19-ին կայացած ակցիան համաձայնեցված չէր քաղաքապետարանի հետ: Ընդիմադիրները նրանց ներկայացրել էին քաղաքում 3 տեղ, որտեղ որ պետք է անցկացնեյին ակցիան, բայց մերժվել են: Որպես այլընտրանք, քաղաքապետարանը առաջարկել է Լոքբաթանի բնակավայրը քաղաքից դուրս, և չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար սպառնում է պատժամիջոցներ մինչև քրեական պատասխանատվություն:
Երբ մասնակիցները սկսել են հավաքվել և պարկել փողոցներում, ոստիկանությունը սկսեց ձերբակալել մարդկանց և նրանց տանել ավտոբուսներով: Ըստ Բաքվի ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, այդ կերպ ձերբակալվել է 60 մարդ:
Հոկտեմբերի 19-ի ուշ գիշերը, 23.00 ոստիկանության կողմից ձեռբակալված Ալի Կերիմլին ազատ է արձակվել:
“Османгызы ТB” հեռուստատեսության եթերում Ադրբեջանի “Ժողովրդական ճակատի” ղեկավարը պատմում է թե ինչպես է կտանքների ենթարկվել Ադրբեջանի ոստիկանական ուժերի կողմից:
Կերիմլիի խոսքով, նրան 2 անգամ հարվածել են ոստիկանական մեքենայում: Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարի մազերից բռնել են, գլուխը հարվածել մեքենային և այդ ամենը նկարահանվել է տեսախցիկով:
Հետո Կերիմլիին հասցրել են Խատայի շրջանի ոստիկանական հաստատություն և նրան բերման ենթարկելով սենյակ, որը հիշեցնում է բաղնիք, սալիկապատված պատերով, իրենից պահանջել են ելույթ ունենալ տեսախցիկի առջև և հայտարարել, որ ինքը դադարեցնում է պայքարը ադրբեջանական իշխանության դեմ:
Երբ Կերիմլին հրաժարվեց կատարել իրենց “խնդրանքը”, նրան գցեցին հատակին… բռնեցին նրա ձեռքերը ու ոտքերը և այնտեղ գտնվողներից մեկը ոտքը դնելով Կերիմլիի կոկորդին՝ սկսեց ուժեղ սեխմել, այնպես որ Ադրբեջանի “ժողովրդական ճակատի” ղեկավարը սկսեց շնչահեղձ լինել:
Այդպիի մթնոլորտ տիրում էր մոտավորապես մեկ ժամ, որից հետո նրան հանգիստ թողեցին:
Ավելի ուշ նրան տարան ՆԳՆ, որտեղ նա անցավ բժշկական զննում: Նրան հայտնեցի, որ “լուրջ խնդիրներ չկա”, ներքին օրգանները վնասված չեն, որից հետո նրան վերադարձրեցին տուն:
Կերիմլին հայտարարեց, որ նա կշարունակի իր քաղաքական պայքարը Ադրբեջանի ժողովրդավարական ապագայի համար և նույնիսկ պատրաստ է դա անել իր կյանքի գնով:
Նա կոչ արեց մարդկանց, միասնության և համատեղ պայքարի:
Սակայն Կերիմլին չկարողացավ ավարտել իր խոսքը, ինչպես տեղեկացրեց հաղորդավար Սևինջ Օսմանգըզը, պարզվեց Ադրբեջանի “Ժողովրդական ճակատի” ղեկավարի մոտ անջատել էին ինտերնետը:
Կերիմլիի ճակատի ձախ հատվածում վիրակապ կար:
Թողնել պատասխան