Մենք պատրաստ ենք խոսել միայն Ղարաբաղում ապրելու ցանկացողների հետ. Ալիև

Իլհամ Ալիևն Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը բացառել է։ Այդ մասին Ալիևը հայտարարել է ԵՄ Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Ես կարևոր եմ համարում, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի աշխատի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում բնակվող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Վարդանյանն է, որին ուղարկել են Մոսկվայից և որի գրպաններում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր գումարներ կան։

Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Ի դեպ, այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ միջամտություն որոշ երկրների կողմից, որոնց մասին ես հենց նոր նշեցի, այսինքն՝ դրսից, և եթե փորձեր չլինեին դադարեցնել այս գործընթացը, կարծում եմ, որ այն կարող էր ավելի դինամիկ լինել: Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն այն երկրների և ինստիտուտների միջև, որոնք կարող են օգնություն ցուցաբերել այս հարցում»,- ասել է Ալիևը։

Նշված հայտարարությունից մի քանի ժամ անց կայացել է Վլադիմիր Պուտին — Իլհամ Ալիև հեռախոսազրույցը։

Դիտումների քանակը: 4095
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին