Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:
“Սարիբեկյանը և Բալյանը ընդդեմ Ադրբեջանի” գործով դատարանը որոշում կայացրեց, որ Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում, կապված Մանվել Սարիբեկյանի մահվան հետաքննության անբավարարության և 3-րդ հոդվածի խախտման հետ (խոշտանգում և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ»):
Դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 60 հազար եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և 2200 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Հայաստանի քաղաքացի Սարիբեկյան Մանվելը, հովիվ և Չամբարակի շրջանի ԹԹու ջուր գյուղի բնակիչ, 2010-ի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ գերեվարվել է ադրբեջանական զորքերի կողմից:
Թողնել պատասխան