Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Հունվարի 29-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 09:30-ին

շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել մայրաքաղաքի ՈՒլուբաբյան փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 1976թ. ծնված է. Զ.-ն, 2001թ. ծնված Ն. Զ.-ն, 2000թ. ծնված Ն. Գ.-ն, 1996թ. ծնված Ա. Ս.-ն, իսկ ժամը 11:45-ին «Արևիկ մանկական» բուժմիավորում ՓԲԸ է տեղափոխվել նույն հասցեի բնակիչ՝ 2003թ. ծնված Ա. Զ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են հունվարի 28-ին ժամը 22:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից։
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4394
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին