ՄԻԵԴ. Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը

Без названия

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:

“Սարիբեկյանը և Բալյանը ընդդեմ Ադրբեջանի” գործով դատարանը որոշում կայացրեց, որ Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում, կապված Մանվել Սարիբեկյանի մահվան հետաքննության անբավարարության և 3-րդ հոդվածի խախտման հետ (խոշտանգում և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ»):

Դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 60 հազար եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և 2200 եվրո՝ որպես դատական ​​ծախսերի փոխհատուցում:

Հայաստանի քաղաքացի Սարիբեկյան Մանվելը, հովիվ և Չամբարակի շրջանի ԹԹու ջուր գյուղի բնակիչ, 2010-ի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ գերեվարվել է ադրբեջանական զորքերի կողմից:

Դիտումների քանակը: 4558
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին