ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,– հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ապօրինի տեղադրված ՀԱԱ-ից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։
Թողնել պատասխան