ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,– հայտնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ապօրինի տեղադրված ՀԱԱ-ից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։

Դիտումների քանակը: 3824
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին