Միրզոյանը և Բայրամովը համաձայնության են եկել ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Screenshot_20230630-090250_Twitter

ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ միասին համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Աղբյուրը նշվում է, որ գրանցվել է փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

«Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,- նշվում է ՀՀ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Թեմայի շուրջ Բլինկենը ևս իր թվիթերյան միկրոբլոցում գրառում է կատարել շնորհակալություն հայտնելով ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչներին «խաղաղության համաձայնության հասնելու գործում իրենց անկեղծության և բաց լինելու համար»։

«Կարևոր առաջընթաց է գրանցվել, և մենք հավատարիմ ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- նշել է պետքարտուղարը։

Միրզոյանը և Բայրամովը համաձայնության են եկել ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ:

Կողմերը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Դիտումների քանակը: 3891
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին