Միրզոյանը և Լավրովը ԼՂ-ին վերաբերող հարցեր են քննարկել

20211208_211952

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Համաձայն հաղորդագրության` կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։

Բացի այդ քննարկվել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:

Նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների` Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցություն է ենթադրում։ Այն ստեղծելու առաջարկ են արել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։

Դիտումների քանակը: 4163
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին