Միրզոյանը ՄԱԿ-ի ՄԻ հանձնակատարի հետ խոսել է հայ ռազմագերիների մասին

ԱԳՆ ՄԱԿ

Այսօր Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Միրզոյանն ընդգծել է մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը ոտնահարում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, այլև միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ. մայիս, նոյեմբեր և 2022թ. սեպտեմբեր ամիսներին ագրեսիայի ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ այս առնչությամբ կարևորելով միջազգային համապատաասխան կառույցների հստակ գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հումանիտար մարտահրավերների առջև է հայտնվել։

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է արվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի։

Դիտումների քանակը: 3962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին