Միշելը` հնգակողմ հանդիպման մասին տեղեկություններ է հայտնել

Հնգակողմ

Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակցությունները բնորոշել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա նշել է, որ այս հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել անդրադառնալ բոլոր այն թեմաներին, որոնք մայիսի 14-ին քննարկել էին Բրյուսելում։

«Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղության պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Միշելը նաև հայտնել է, որ նույն մասնակիցներով հնգակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Իսպանիայում։

Հիշեցնենք, որ Մոլդովայում կայացել է հնգակողմ հանդիպում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ ու կես։ Հնգակողմ հանդիպումից առաջ մոտ 10 րոպե տևողությամբ կարճատև եռակողմ հանդիպում է անցկացվել` Փաշինյան–Միշել–Ալիև ձևաչափով։

ՀՀ կառավարությունը որոշ մանրամասներ է հայտնել բանակցություններից` նշելով, որ քննարկվել են տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիներին վերաբերող հարցեր։

ՀՀ կառավարությունից հաստատել են, որ հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը Բրյուսելում։

Դիտումների քանակը: 3949
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին