Ալիևն ու Փաշինյանն Անկարայում «ոտքի վրա» շփվել են

Անկարա

Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի կարճատև հանդիպում։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ CNN Türk-ի՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման», «նոր հանդիպման» վերաբերյալ հարցեր։

Ոտքի վրա կայացած զրույցին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Հավելենք, որ Փաշինային ուղեկցում էր Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Դիտումների քանակը: 3833
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին