Պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ Երևանը խնդրել է միջնորդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցով, իսկ Ռուսաստանը պատրաստ է գործել։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման գործընթացի մեկնարկը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը հիմա ավելի քան արդիական է», — նշել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պաշտոնական Երևանը տեղեկացրել է Մոսկվային, որ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
Թողնել պատասխան