“Երեկ կայացավ «Իմ քայլը» հիմնադրամ — My Step Foundation-ի առաջին դրամահավաք երեկոն Երևանում, որի ընթացքում հանգանակվեց ավելի քան 700,000,000 ՀՀ դրամ։
Մեր հիմնադրամի մշտական աջակից և ամենախոշոր բարերար Քրիստին Սիմոնը երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել երեկոյի ընթացքում հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ։ Շնորհակալ ենք բոլոր մեր աջակիցներին, ովքեր ներկա էին երեկ, ովքեր թեպետ հեռվից, բայց մեծ պատրաստակամությամբ աջակցում են հիմնադրամին` հավատալով մեր գործին։ Կարճ ժամանակում մեր ծրագրերի հեռահարությամբ և ընդգրկունությամբ մենք ապացուցեցինք դրանց կենսունակությունը և կարևորությունը երկրի համապարփակ զարգացման համար։ Կարճ ժամանակում ունեցած կարևոր ձեռքբերումները ոգևորում և պարտավորեցնում են շարունակաբար աշխատել նույն եռանդով։ Շնորհակալ ենք վստահության համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել բարձր տրամադրություն ապահովող երեկո։
Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի…”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Հովհաննես Ղազարյանը։
Թողնել պատասխան