Դիեր վերադարձնելու նպատակով Սյունիքի Ներքին Հանդ մեկնած փրկարարներից մեկի հետ կապը կորել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել», — նշված է գրառման մեջ։
Կոստանյանը հավելում է, որ նորություն լինելու դեպքում հավելյալ տեղեկություն կտրամդրի։
Թողնել պատասխան