Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա. Իրանի ԱԳՆ

Իրան

Թեհրանն անհանգստացած է հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Irna լրատվական գործակալությունը։

«Մենք Իրանի և Հայաստանի սահմանը համարում ենք հաղորդակցության պատմական ուղի, և այն չպետք է փոփոխությունների ենթարկվի»,- մեջբերում է աղբյուրը։

Հաղորդագրության համաձայն` Իրանի ԱԳՆ ղեկավարը խիստ մտահոգություն է հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև նոր բախումների կապակցությամբ և հաստատել է, որ Թեհրանը պատրաստ է օգնել խնդիրը լուծել խաղաղ քաղաքական ճանապարհով:

«Մենք միշտ շեշտում ենք երկրների տարածքային ամբողջականության պահպանմումը, այդ թվում՝ Ադրբեջանինը և Հայաստանինը»,- հավելել է իրանի արտգործնախարարը։

Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր պատերազմի հետ և կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել:

Դիտումների քանակը: 3976
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին