Ադրբեջանը հարվածել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին

ՌԴ

Սեպտեմբերի 13-ին և 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով ՌԴ սահմանապահ վարչության աշխատակիցներ չեն տուժել։ Այդ մասին լրատվամիջոցների հարցմանը հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները լուսանկարներ են տարածել` հայտնելով, որ Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը գնդակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել էր նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա շրջանում ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցների գնդակոծման փաստը:

Սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և չի արտացոլում իրականությունը։

Հատկանշական է, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման բոլոր կետերը հայտնի են Բաքվին։

Դիտումների քանակը: 3590
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին