Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, միջազգային և տարածաշրջանային հարցեր, անդրադարձել են նաև նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին: Բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։
Թողնել պատասխան