Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիկոլա Ազնավուրին և նրա կնոջը

Безымянный

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիկոլա Ազնավուրին և նրա կնոջը։

Ողջույնի խոսքերից հետո, Նիկոլ Փաշինյանը  հետաքրքրվել է հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդու ապագա ծրագրերով՝ ինչպես Շառլ  Ազնվուրի ժառանգության պահպանման, այնպես էլ  ՀՀ-ը որպես ազնավուրյան կենտրոններից մեկը դարձնելու նպատակներով։Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիկոլա Ազնավուրին և նրա կնոջը

Նիկոլա Ազնավուրը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին Փարիզ այցելելու և Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությանը մասնակցելու համար։ Նա նշեց, որ դա շատ կարևոր էր իր և իր ընտանիքի համար և հայտնեց, որ նույնիսկ, երբ գտնվում են Հայաստանից հեռու իրենք հետևում են Հայաստանին վերաբերվող լուրերին։

“Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ես անգամ քվեարկել եմ Հայաստանում: Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար”,- ասաց Նիկոլա Ազնավուրը:

Նա վարչապետին պատմեց «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

Դիտումների քանակը: 4703
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին