Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի շրջանակներում անդրադարձավ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում։
Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ ընդանուր դրական է գնահատում Վիեննայում տեղի ունեցած քննարկումները և նշեց, որ կարող է տարօրինակ թվալ, երբ քննարկումները տևում են մի քանի ժամ, իսկ ավարտից հետո ոչ մի անդրադարձ այդ թեմային չկա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնել և հանդիպումներից հետո չփնտրել հղթողների և պարտվողների և որպեսզի կողմերը իրենց մեկնաբանություններում լինեն հնարավորինս՝ այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ դիմացի կողմին ինչ որ ձևով վատ վիճակի մեջ դնեն, այլ՝ հավատարիմ մնան ճշմարտությանը։
Թողնել պատասխան