Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Վլադիմիր Պուտինից և այլ պետությունների ղեկավարներից

2530_s

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Ուղերձում մասնավորապես նշված է, որ ռուս-հայկական հրաբերությունները հիմնված են բակեկամության և երկկողմ հարգանքի վրա։ Վլադիմիր Պուտինը  հույս է հայտնել, որ երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը։

“Դա անկասկած համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին”,-նշված է ուղերձում։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,  Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Դիտումների քանակը: 4617
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին