Ռուսական ռազմակայանը հեռանալու՞ է Հայաստանից․ Տեսանյութ

maxresdefault

Հունվարի 12-ին Գյումրիի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել ռուսական 102-րդ ռազմակայանի մոտ։ Ակցիան նվիրված էր Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին՝ ռուսական 102-րդ ռազմակայանից անօրինական կերպով լքել էր պահակակետը և փախչել հայ-թուրքական սահմանի ուղղությամբ զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա վաղ առավոտյան ժամը 4-ի կողմերը, երբ Գյումրիի բնակիչները դեռ քնած էին՝ ներխուժեց Ավետիսյանների տուն և իր հետ բերած ԱԿ 74-ից սպանեց ընտանիքի վեց անդամներին, իսկ 6 ամսական պոքրիկի կրծքավանդակին  7 հարված էր հասցրել սվին դնակով։ Ցավոք, բժիշկները չկարողցան փոքրիկի կյանքը փրկել։

Եվ սա եզակի դեպքը  չէ, եղել են և այլ դեպքեր, որոնցից վերջինը 2018 թվականի սպանությունն է: Նույն 102-րդ ռուսական ռազմակայանի մեկ այլ զինծառայող սպանել է Ջուլիետտա Ղուկասյանին:

Գյումրի քաղաքի ավագանու խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը առաջարկել է 102-րդ ռուսական ռազմակայանը հատուկ վերահսկողության տակ վերցնել: Ցուցարարները դուրս էին եկել պաստառներով, որոնց վրա գրված էր․ «Պահպանեք ձեր կենդանիներին վանդակների մեջ» եւ պահանջում էին Ջուլիետտա Ղուկասյանի սպանության գործը հայկական կողմին փոխանցել, նամանավանդ, որ սպանությունը տեղի է ունեցել ռազվակայանի սահմաններից դուրս:

Լեւոն Բարսեղյանը եզրակացրել է, որ գուցե ռազմակայանում եղել է միջադեպ, որը հետագայում հանգեցրել է նման հետեւանքների եւ հետեւաբար անհրաժեշտ է, որ ստուգվեն զինվորների բարոյահոգեբանական վիճակը, նրանց նյութական օժանդակությունը, ինչպես նաեւ ծառայողներիի միջեւ կանոնադրական հարաբերությունները:

“Անհրաժեշտ է  այն զինվորների մոտ, ովքեր պատրաստվում են լքել ռազմակայանի տարածքը, անցկացնել ֆիզիկական եւ հոգեբանական ստուգումներ”, — ասաց Գյումրիի ավագանու խորհրդի ղեկավարը և ավելացրեց, որ ռազմակայանի բոլոր զորանոցները պետք է վերահսկվեն, այսինքն` պետք է կառուցվեն ցանկապատեր, պետք է փշալարված մետաղալարեր ներդրվեն, եւ պետք է ներառել տեսահսկման համակարգ, իսկ եթե զինվորը ռազմակայանի տարածքը անօրինական կերպով լքում է, բազային անձնակազմը պետք է անհապաղ տեղեկացնի Հայաստանի իշխանություններին:

news.am

Դիտումների քանակը: 6597
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին