Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելեց “Եռաբլուր” զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին:
Փաշինյանին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխխոսնակ Լենա Նազարյանը, խորհրդարանի անդամներ, նախարարներ և փոխնախարարներ, այլ պաշտոնատար անձինք:
Փաշինյանը եւ Միրզոյանը ծաղիկներ դրեցին հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Ավելի ուշ վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ և եզրակացություններ անենք, խաղաղ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք, որ մինչև հակամարտությունը չկարգավորվի, Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրադարձությունների զարգացմանը», — ասել է վարչապետը:
“Ազատություն”
Թողնել պատասխան