Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Սաշիկի միլլիոնները կվերադարձվեն պետբյուջե

se-1

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանի միլլիոնները կվերադարձվեն պետական բյուջե։

Ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում Փաշինյանը պահանջել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և բոլոր օլիգարխները գողացված գումարները վերադարձնեն ժողովրդին:

Մասնավորապես, նա յոթ օր ժամանակ տվեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին, որպեսզի նա կամավոր վերադարձնի պետբյուջե 30 մլն դոլար, նշելով, որ դա այն գումարն է, որ նա նախկինում հավաքել է բիզնեսներիից, որի համար  էլ ստացել է «Սաշիկ 50%» մականունը:

“Ինչքանով, որ ես տեղյակ եմ, գործի նախաքննությունը շարունակվում է, բայց վստահ եմ, որ նման գումարները կվերադարձվեն բյուջե”, — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ցանկանում է, որ բոլոր քրեական գործերը արագ ավարտվեն, սակայն ամեն ինչ, այդ թվում և քաղաքական իրավիճակը, ազդում է այս գործընթացների վրա, քանի որ շատերը սպասում են երկրում փոփոխությունների: Նա նաև շեշտեց, որ նա խնդիր չի սահմանել իրավապահ մարմինների աշխատակիցներին կոնկրետ անձանց ձերբակալելու կամ որևէ մեկին բաց թողնելու համար:

“Իմ վերաբերմունքը Սերժի հանդեպ չի փոխվել, նաև քաղաքական դիրքերն են մնացել  անփոփոխ”, — ասել է Փաշինյանը։

Դիտումների քանակը: 4750
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին