Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Բեռլին և ներկա գտնվել աշխատանքային ընթրիք-հանդիպմանը։
Ընթրիքին մասնակցել են ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորները, Գերմանիայի կանցլերի աշխատակազմը և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքերով և հավաստիացրել, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի։
Ընթրիքի ընթացքում հայ-գերմանական կողմը քննարկել են երկկողմ հարաբերությունների զրգացմզն հնարավոր տարբերակները, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությունը և մի շարք այլ հարցեր։
Թողնել պատասխան