Նիկոլ Փաշինյանը ընդունել է  Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական  բանկերի նախագահներին

Безымянный

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է  Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական  բանկերի նախագահներին։Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության  վարչաետի մամուլի քարտուղարը՝  նրանք Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում վաչապետը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են նաև ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման, փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը։

Դիտումների քանակը: 4566
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին