“Նոր պատերազմի վտանգ տեսնու՞մ եք, Զոհրաբ Մնացականյան”

15599147061189

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ Ազգային ժողովում 2018 թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման շրջանակում։

Հարցերից մեկը, որն ուղղված էր արտաքին գործերի նախարարին հետևյալն էր․ “Նոր պատերազմի վտանգ տեսնու՞մ եք”:

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. “Ես առավել քան վստահ եմ մեր միասնականությանը և մեր կարողությանը. սա համազգային հարց է: Թող ոչ մեկ կասկած չունենա: Սա արտահայտվել է բազմիցս: Եվ մեր ներսի քննարկումներում կարող ենք շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայաքայում է մեր միասնականությունը, խորհուրդ կտամ չսխալվել, որովհետև սա արտահայտվել է 1991թ. ի վեր՝ ներառյալ վերջին անգամ 2016թ ապրիլ ամսին, որ մեր միասնականությունը որևէ մեկը կասկածի տակ չդնի: Մենք ունենք հարցեր, մենք ունենք անհամաձայնություններ, բանավեճեր, և այսպիսին է մեր հասարակությունը, բայց մենք միասնական ենք”:

Դիտումների քանակը: 4642
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին