«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 49-ամյա քաղաքացի է մահացել

timthumb

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 49-ամյա քաղաքացի է մահացել։

“Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն”, — հատնել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

“Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակը: 5416
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին