Նշված գույքն ինձ չի պատկանում. Սեյրան Օհանյան

Օհանյան

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանում հայցադիմումը ներկայացնում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը, ով պահանջում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան, իսկ Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները: Դատախազությունը խնդրում էր նաև Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը: Գևորգ Քոչարյանը նշեց, որ գույքի բռնագանձման անհնարինության դեպքում պետք է բռնագանձել նշված գույքերի միջին շուկայական արժեքները:

Հավելենք, որ դատական նիստին մասնակցում էր միայն Սեյրան Օհանյանը՝ առանց իր հետ փոխկապակցված անձանց և փաստաբանների: Վերջինս դատարանում պնդել է, որ դատախազության կողմից իրեն վերագրվող գույքն իրենը չէ։

«Ես ապօրինի չեմ հարստացել, իսկ դատախազության կողմից ներկայացված գույքերը ինձ չեն պատկանում»,- նշել է Օհանյանը` հավելելով,- ««Ապօրինի զավթել» բառակապակցությունն անընդունելի է ինձ համար, մնացած բոլորն էլ թողեցին, որ ես ապօրինի զավթե՞մ։ Առարկում եմ և դրա համար առաջարկում եմ հավանության տալ սկզբնական միջնորդությանը` կրկին հայցը ուսումնասիրել, որպեսզի հաջորդ նիստերի ժամանակ փաստաբանները լուրջ ուսումասիրեն բոլոր ընթացքը, քանի որ բաներ կան, որոնք ինձ համար նորություն են և անընդունելի»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդը տեղի կունենա մարտի 9-ին` ժամը 10։00-ին։

Դիտումների քանակը: 3986
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին