Հոկտեմբերի 28֊ին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնին հանձնեց
1889 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված «Գիրք Սաղմոսաց Դավթի» գիրքը և 1732 թվականին Բեռլինում տպագրված հնատիպ գիրք:
Արժեքավոր գրքերը օրեր առաջ նախարարին էր հանձնել գերմանահայ դոկտոր Ժիրայր Քոչարյանը (Բեռլինի պետական ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության հայկական բաժնի նախկին վարիչն է)։
Թողնել պատասխան