Ըստ ԱՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝
“2019թ. սեպտեմբերի 06-ին, ժամը 22:20-ին Շուշիի քաղաքապետի թեկնածուներից մեկը ոստիկանության Շուշիի շրջանային բաժնից ոստիկանության վերակարգ է պահանջել, որը դեպքի վայր է ներկայացել ժամը 22:24-ին: Վերակարգը պարզել է, որ թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի վայրի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել երկու անձանց միջև, որն առընչություն չունի թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի հետ: Հաղորդումը հաշվառվել է և ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:”
Այդ հաղորդագրությանն արձագանքել է Շուշիի քաղաքապետի թեկնածու Խաչատուր Հայրիյանն իր ֆեյսբուքյան էջում․
“Երեկ՝ սեպտեմբերի 6-ին իմ թիմի կողմից կազմակերպած համերգ-հանդիպման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հայտնում եմ, որ վիճաբանությունը սկսվել է համերգ-հանդիպման վայրում, ժամը 22:18-ին մի խումբ անձանց կողմից և մասնակիցները իրար քաշքշելով և հարվածելով տարածքից դուրս են եկել մոտակա ճանապարհը: Ոստկանության առաջին ժամանած աշխատակիցը դեպքի վայրում 22:30-ին էր, այն էլ մենակ: Մնացած աշխատակիցները ժամանեցին ավելի ուշ: Ասեմ, որ նախապես սահմանված կարգով ոստիկանությանը տեղեկացրել եմ համերգ-հանդիպում կազմակերպելու մասին: Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել միջոցառման անվտանգությունը ու ոստիկանության աշխստակիցները պետք է ներկա գտնվեին միջոցառմանը ինչը տեղի չեր ունեցել անհասկանալի պատճառներով: Հարկ է նշել, եթե ոստիկանությունը պատշաճ կատարեր իր պարտականությունները այդ միջադեպը տեղի չէր ունենա:”
Թողնել պատասխան