Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը` նշելով` իրենց խորհուրդն էր նման խնդրանքով դիմել քաղաքապետին։
Նշվում է, որ Ան Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
Ըստ հաշվարկների` ավտոշարասյունը կհասնի Լաչինի միջանցք [Բերձորի միջանցք] օգոստոսի 30-ին` ժամը 12-ին:
Հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղի համար հավաքել է ոչ միայն Փարիզ քաղաքը, այլև Ֆրանսիայի մի շարք շրջաններ, մասնավորաբար` Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպը, Օքսիտանիա Պրովենս Ալպ կոտ դը Ազուրը, Օ դը Ֆրանսը, Պեյս դե լա Լուարը։
Թողնել պատասխան