Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Աղբյուրը նշում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:
Պաշտոնական Մոսկվան դեռևս տեղեկություն չի հայտնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Թողնել պատասխան