Փաշինյանը և Շոլցը անդրադարձել են Բերձորի միջանցքի խնդիրը

Շոլց Փաշինյան

Այսօր ամենահրատապ խնդիրն է այն է, որ Ադրբեջանի կողմից փակվել է Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք], Ադրբեջանի գործողությունները եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, ինչը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ քաղաքականության մի մասն է։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- նշել է Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ շատ էական կարող է լինել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելը՝ իրավիճակին ավելի համապարփակ ծանոթանալու համար։

Փաշինյանը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ՝ պարտադրելով Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ ՀՀ վարչապետը կոչ արեց միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

Նա նշեց, որ կարևորում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության՝ Գերմանիայի հստակ դիրքորոշումը, որն էլ կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ պատրաստ է ջանքեր ներդնել ՀՀ-ի և Գերմանիայի միջև համագործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։

Դիտումների քանակը: 3968
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին