Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հաստատել է այդ լուրը։

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում եմ ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկումների մեջ են տեղավորվում։ Փաշինյանը հավելեց, որ Պրահայից կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Դիտումների քանակը: 3923
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին