Փաշինյանը կոչ արեց Սարգսյանին և Քոչարյանին ինքնակամ վերադարձնել թալանածը

41781940_321762965048215_4265014374466322432_n

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կոչ արեց ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև նախկին նախարարներ Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին և Արամ Հարությունյանին կամավոր վերադարձնել թալանածը:

Վարչապետն իր հայտարարությունն արեց մարտի 11-ին Տաթևում ՝ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում:

“Վերադարձրեք թալանը: Դուք չեք փախչելու, չեք թաքնվելու Եվրոպայում: Կոպեկ առ կոպեկ դուք պետք է վերադարձնեք, որպեսզի այն ուղղենք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության գործին: Ես խորհուրդ եմ տալիս վերադարձնել կամավոր հիմունքներով, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու: Այլ տարբերակներ չկան”, — ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ նա ցնցված էր, երբ իրեն առաջին անգամ զեկուցեցին բանակի վիճակից: “Սերժ Սարգսյանն ինքն ասաց, որ մեր տղաները պայքարում են 80-ականների զենքով: Բայց եթե դուք պահպանում եք Արցախը, ինչու 2018 թվականից ի վեր Հայաստանն ու Արցախը ունեցել են ավերված ՀՕՊ համակարգ”, — նշեց վարչապետը՝  հիշեցնելով, որ զինծառայողների համար նախատեսված սննդամթերքները օգտագործվել են նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար:

“Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ կերե՞լ է զինվորների համար նախատեսված կերակուրը”,- Փաշինյանը հարց ուղղեց՝  ասելով, որ ինքն անձամբ, լինելով դիրքերում 2018-ի մայիսին և փորձելով զինվորների համար նախատեսված կերակուրը, ստամոքսի շրջանում ցավ է ունեցել:

“Իմ առաջին կարգադրությունն էր փոխել զինվորի սննդի կարգը և որակը: Դուք թալանել եք բանակը` Արցախը պաշտպանելու՞ համար”: Ինչ վերաբերում է բանակում տիրող իրավիճակին, ապա Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ բանակը հագեցած է ժամանակակից զենքով, այդ թվում ՝ ՀՕՊ համակարգով:

 

arminfo.info

Դիտումների քանակը: 4794
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին