Պաշտոնական Բաքուն սպառնում է Ֆրանսիային

Փարիզ բաքու

Ֆրանսիայի սենատի կաղմից հունվարի 17-ին 336 անդամ, 1 դեմ ձայնով ընդունված` Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, բանաձևը վրդովմունքի ալիք է բարձրացրել Ադրբեջանում։

Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել համաձայն ինչի կոչ է անում Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել տնտեսական կապերը, սառեցնել Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ակտիվները Ադրբեջանում, թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերով նախագծերին, երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերություններին` ներառյալ Total-ը, հանձնարարել Ադրբեջանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել Կորսիկայի, Կանակիի և անկախության ճանաչման ուղղությամբ։

Ադրբեջանում կարծում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա և կարող են փաստացի դադարեցված համարվել։

Հիշեցնենք, որ բանաձևով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով Ադրբեջանից պահանջել ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական անձանց, ներառյալ՝ ապօրինի պահվող քաղաքական և հասարակական գործիչներին, Արցախի նախկին պաշտոնյաներին։

Սենատը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Սենատը պահանջում է խիստ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավում և ադրբեջանական գազի և նավթի ներմուծման էմբարգո։

Դիտումների քանակը: 4076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին