Պատերազմի մասնակիցների մասնակցությամբ բողոքի ակցիա Բաքվում

Բողոքի ակցիա

2020թ. 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության դիմաց։ Այդ մասին հայտնում է Turan լրատվական գործակալությունը։

Համաձայն աղբյուրի վերջիններս բողոքում են, որ չեն կարողացել վետերանի կարգավիճակ ստանալ, չնայած պատերազմին մասնակցել են։

Ցուցարարներ բողոքել են, որ կարգավիճակ տալու հարցում պաշտոնական Բաքուն խտրականություն է ցուցաբերում։

«Կռվել ենք, գետնին ենք քնել, բայց մեզ կարգավիճակ չեն տալիս, ով հայտնի է, վետերանի քարտ են ստացել, դա նշանակում է, որ խեղճ մարդիկ կարգավիճակ չեն ստանում»,- բողոքել է ցույցի մասնակիցներից մեկը։

Նիջաթ Մուստաֆաևը ռազմաճակատ է գնացել պատերազմի առաջին օրը։

Աղբյուրը նաև շեշտում է, որ Ադրբեջանի ՊՆ-ից նշված հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին