40 000 դրամի աջակցության նոր ծրագիր տեղահանվածների համար

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն:

«Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ», — նշում է կոմիտեն իր տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կլինի՝ կապված հայտերի ընդունման մեկնարկի հետ:

Հայտարարության կից ուղեցույցում մասնավորապես նշվում է, որ դրամական աջակցությունից կարող են օգտվել․

  1. 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ բռնազավթված բնակավայրերից, այդ թվում՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածից, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքից տեղահանված անձինք․
  2. տեղահանված կամ պատերազմական գործողությունների պատճառած ավերածությունների հետևանքով ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածքը կորցրած անձը։

Դրամական աջակցության ծրագրից չեն կարող օգտվել ԱՀ և ՀՀ-ում սեփականության իրավունքով բնակտարածք ունեցող անձինք, պետական աջակցությամբ հյուրատներում, հանրակացարաններում, պետության կողմից վարձակալված հասարակական օբյեկտներում ժամանակավորապես ապաստանած անձինք, պետական ծրագրով գնված, կառուցված կամ վերանորոգված բնակտարածքում բնակվող անձինք, ժամկետային զինծառայողները։

Համաձայն ներկայացված փաստաթղթի շահառուն մինչև 2022 թվականի օգոստոսի 12-ը ներառյալ պիտի լրացնի դիմում statesupport.am կայքում։

Դիտումների քանակը: 5113
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “40 000 դրամի աջակցության նոր ծրագիր տեղահանվածների համար”-ին

  1. Սուսաննա
    1

    Բարև դեզ կարողեք ասել ինչպես պետքե հայտն լրացնենք։Որ ծրագրով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին