Պատերազմի մասնակիցները փակել են օդանավակայանի ճանապարհը

Զվարթնոց

Ադրբեջանցի պատգամավորների Հայաստան ժամանելու դեմ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին լարված իրավիճակ է։ Պատերազմի մասնակիցները փակել են ճանապարհը։ Ներկայումս բողոքի ակցիան վերածվել է ծեծկռտուքի:

«Հավաքվել ենք թուրքերի [խմբ. ադրբեջանցիների] հետ ընկերություն չանելու համար։ Տղաները հիվանդ կանգնած են դիրքերում, որպեսզի թույլ չտան թուրքերի առաջխաղացումը, իսկ այստեղ ազատ թողնում են, որ նրանք գան ու սուրճ խմեն»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են նաև Երևան-Ստամբուլ չվերթերի վերականգնմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Այս պահին ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիային և փորձե ուժի գործադրմամբ փորձում է բացել երթևեկելի մասը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան կժամանեն ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը:

Դիտումների քանակը: 4265
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին