Պեկինը ողջունում է այն ջանքերը, որոնք գործադրում է Ռուսաստանը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանին։
«Հայաստանը և Ադրբեջանը բարեկամական երկրներ են Չինաստանի համար և գործընկերներ։ Չինաստանը անկեղծ հույս ունի, որ երկու կողմերը ընդառաջ քայլեր կանեն, կհարթեն տարաձայնությունները երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով և համատեղ ուժերով կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը»,- ընդգծել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեք երկրների ղեկավարները Սոչիում հանդիպել էին նոյեմբերի 26-ին, ինչի արդյունքում նրանք հայտարարություն են ստորագրել` վերահաստատելով «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման:
Բացի այդ դեկտեմբերի 15-ին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում:
Թողնել պատասխան