Մեր կայքի հետևորդները հիշում են, որ arcakh24.info անկախ լրատվական կայքի նկատմամբ ծավալված լայնամաշտաբ հետապնդումների հակազդման միջոցառումների շրջանակներում դատավոր Հասմիկ Հարությունյանի վարույթում գտնվող ԸԻԴ/3192/02/19 (աշխատանքի վերականգնման) քաղաքացիական գործով Մեսրոպ Մաշտոց համալսարանի ներկայացված փաստաթղթերը փորձաքննության են ենթարկվել: Հաշվի առնելով այն փաստը, որ գործի մեջ առկա էին Դոնարա Գաբրիելյանի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված միևնույն գործընթացը տարբեր ձևով (իրար հակասող) վավերող փաստաթղթեր, ուստի ակնհայտ է, որ դրանցից մեկը` վերջին ներկայացվածը, կեղծ է:
Սակայն Արցախն Արցախ չէր լինի, եթե ամեն ինչ այդքան հեշտ և արդարացի լիներ: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Փորձագետի եզրակացությունը ստանալու համար դատական գործը կասեցվել է մոտ մեկ ու կես ամսով և երևի թե կարելի կլիներ համակերպվել այդ ժամանակի կորստի հետ, եթե գոնե ինչ որ արդյունք գրանցվեր (հիշեցնենք, որ փորձաքննությունը կրում էր ձևական բնույթ, քանի որ փաստաթղթի կեղծ լինելը կասկած չի հարուցում): Այդ մեկ ու կես ամսվա ընթացքում փորձաքննություն անցկացնելու համար փորձագետ է նշանակվել Արսեն Սերժիկի Բաղդասարյանը, որի եզրակացության հետ համաձայնվելն անհնար է:
Առաջին հերթին այն պատճառով, որ փորձաքննությանը մասնակցելու նպատակով գործի կողմ հանդիսացող Մարատ Եգանյանը նախապես ներկայացրել է տվյալ փորձաքննության բոլոր փուլերին մասնակցելու դիմում, ինչն էլ հանդիսանում է գործին մասնակցող կողմերի օրինական իրավունքը: Սակայն փորձաքննությունը սկսվել է դեկտեմբերի 17-ին և ավարտվել է դեկտեմբերի 23-ին, իսկ նախօրեին հեռախոսակապ հաստատելու ժամանակ փորձագետը վստահեցրել է, որ փորձաքննության սկզբի ու ավարտի մասին տեղյակ են պահելու Մարատ Եգանյանին, ինչը իհարկե տեղի չունեցավ:
Իսկ երկրորդ հերթին՝ պարոն Բաղդասարյանը փորձագիտական տասներկու տարվա աշխատանքային ստաժի հետ հանդերձ դատարանին տրամադրում է եզրակացություն, որը պարունակում է մեղմ ասած սուտ տեղեկություններ: Դա շատ հեշտ ապացուցվող հանգամանք է, քանի որ հետևությունների առաջին կետում պարոն Բաղդասարյանը պնդում է, որ «կապտամանուշակագույն ներկանյութով կատարված կլոր կնիքի դրոշմների կատարման վաղեմություն չի որոշվել` գիտականորեն հիմնավորված համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով»:
Այստեղ տեղին կլինի հիշեցնել դեռ 1998թ. «Экспертная техника» №122 հանդեսում հրատարակված Բեժանիշվիլի Գ. Ս., Բատգինա Ն.Ա. և Տրոսման Է.Ա. «О возможности определении возраста оттисков печатей и штампов по содержанию в штрихах летучих компонентов» հոդվածը, որի արդյունքները բազմաթիվ փորձագետները կիրառում են կնիքով փաստաթղթի ստեղծման ժամկետը որոշելու համար: Ինչ նպատակներ է հետապնդել փորձագետ Արսեն Բաղդասարյանը պարզ չէ: Սակայն այն, որ իր պատճառով վատնվել է ավելի քան մեկուկես ամիս ժամանակ ընդհանրապես փորձագիտական արժեք չունեցող եզրակացություն տրամադրելու համար դա ակնհայտ է: Բացի դրանից arcakh.24.info լրատվական կայքի թիմը կատարել է լրագրողական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ մի շարք փորձագիտական հեղինակավոր կազմակերպություններ պնդում են, որ տվյալ փաստաթղթերի այդ փորձաքննությունը հնարավոր է իրականացնել և պարզել տվյալ փաստաթղթերի ստեղծման մոտավոր ժամկետը: Հետևություն, երբ հարցը հասնում է մեծահարուստ և քաղաքական հովանավորություն վայելող անձանց, պետք է պատրաստ լինել ցանկացած կեղծիքի:
Թողնել պատասխան