Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպումը տեղի է ունենում Պրահայում, որտեղ հավաքվել են ԵՄ անդամ և գործընկեր չորս տասնյակից ավելի երկրների ղեկավարներ. այստեղ անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Նշենք, որ մինչ այդ կայացել էր քառակողմ հանդիպումը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ինչպես նաև Փաշինյան–Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը։
Քառակողմ հանդիպման հետ կապված առայժմ մանրամասներ չկան։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը:
Թողնել պատասխան