ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպմանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին։ Այդ մասին անդրադարձ է կատարել ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունը, այնպես էլ ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Մասնավորապես, երկկողմանի բանակցություններում, Փաշինյանը նշել է, որ պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղ պարենային ապրանքների մատակարարումն իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ, իսկ հումանիտար ճգնաժամն այնտեղ շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանը նաև ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ։ Այսօր կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Կարծում եմ, որ կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Ցավոք, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահն էլ նշել է` ուրախ է, որ այսօրվա միջոցառմանը հնարավորություն կա երկկողմ ձևաչափով ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Թողնել պատասխան