Պուտինն ու Լուկաշենկոն անդրադարձել են Արցախի թեմային

755810171708252

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները  վերջինիս Ադրբեջան կատարած այցի համատեքստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վերջերս Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած այցի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարում Ադրբեջանի նախագահի հետ։

Դիտումների քանակը: 4326
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին