Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Mak_Put

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականներին շարունակաբար ակտիվ ներգրավվելու կապակցությամբ, փոխանցում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական էջը։

Պուտինը մանրամասնորեն տեղեկացրել է Մակրոնին կրակը դադարեցնելու և բանակցությունների վերսկսելու ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնց նպատակն է հասնել քաղաքական- դիվանագիտական լուծման։

Վերահաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մակրոնն ու Պուտինն անդրադարձել են նաև Ֆրանսիայում վերջին ահաբեկչական գործողություններին, երկու կողմից շեշտել են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի վճռականությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանիսայի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայում ու Լիբիայում իրավիճակին, կորոնավիրուսի դեմ պայքարին։

Դիտումների քանակը: 4376
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին