Պուտինը Միշելի հետ քննարկել է Արցախի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ են կատարել նաև Արցախի թեմային՝ վերահաստատելով Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը Եվրոպական խորհրդի ղեկավարին տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Դիտումների քանակը: 3945
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին