Այսօր` ժամը 13։00–ի-ի սահմանում, միջադեպ է գրանցվել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում։
Ինչպես հայտնում է ԱՀ դատախազությունը, անցակետում տեղակայված խանութի աշխատակիցը հավանաբար վտանգ է զգացել խանութի դիմաց կանգ առած ադրբեջանական ավտոշարասյունից ու պաշտպանական միջոցներ է ձեռնարկել և ցուցադրել է իր մոտ եղած ռազմամթերքը։
Ըստ դատախազության հաղորդագրության` ադրբեջանական ավտոշարասյուները պարբերաբար են կայանում Աղավնոյի անցակետում, ինչն էլ անհանգստացրել է խանութի աշխատակցին։
Այդուհանդերձ, ԱՀ ոստիկանությունն անմիջապես միջոցներ է ձեռնարկել, առգրավել ենթադրյալ ռազմամթերքը և ուղարկել փորձաքննության։
Նշվում է, որ դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։
ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարել նման երևույթները բ ացառելու և կանխելու ուղղությամբ` նույնը ակնկալելով նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններից։
Թողնել պատասխան